☭ 🇦🇲 Սայաթ Նովա - Աշխարհումս ա՛խ չեմ քաշի. (1960) 🎦🎬🎤🎵❤️🌹
☭ 🇦🇲 Սայաթ Նովա - Աշխարհումս ա՛խ չեմ քաշի. (1960) 🎦🎬🎤🎵❤️🌹 Աշխարհումս ա՛խ չեմ քաշի, քանի որ ջա՛ն ես ինձ համար. Անմահական ջրով լիքը ոսկե փնջան* ես ինձ համար. Նստեմ` վրաս շվաք անես` մետաքս վրան ես ինձ համար. Մեղքս իմա՛ցիր, հետո սպանիր` սուլթան ու խան ես ինձ համար: Մեջքդ` նոճի-չինարի պես, գույնդ ֆրանկի ատլաս է. Լեզուդ` շաքար, շուրթդ` մեղր, ակռեկքդ մարգրիտ-ալմաս է. Ոսկում արծնապակի արած, աչքերդ ակնակուռ թաս է. Պատվական անգին ադամանդ, լալ-բադեշխան** ես ինձ համար: Ես էս ցավին ո՞նց դիմանամ, մի՞թե սիրտ ունեմ քարացած, Արտա՛սուքս արյուն շինիր, խելքս` գլխումս շվարած***, Նոր պարտեզ ես` նոր այգու մեջ, բոլորքդ վարդով շուրջառած. Ման գամ շուրջդ բլբուլի պես` սքանչելիք ես ինձ համար: Քո սերը ինձ արբեցրեց, ես արթուն եմ, սիրտս է քնած****. Աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով մնաց. Յա~ր, էլ ինչո՞վ քեզ գովերգեմ` աշխարհումս բա՛ն չմնաց. Ծովից դուրս եկած հրեղե՛ն նժույգ-ջեյրան ես ինձ համար: Ի՞նչ կլինի հետս խոսես, եթե Սայաթ-Նովի յարն ես. Շողքդ աշխարհը բռնել է` արեգակից էլ դու վառ ես. Հոտավետ հիլ, մեխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսանբար ես. Կարմրագույն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար