🇦🇲 Рубен Мхитарян / Ռուբեն Մխիթարյան - Դու իմ ԿՅԱՆՔՆ ես ԵՌԱԳՈՒՅՆ. 02.03.2021 🎵❤️🌹
🇦🇲 Рубен Мхитарян - Ты моя жизнь триколор / Ռուբեն Մխիթարյան - Դու իմ ԿՅԱՆՔՆ ես ԵՌԱԳՈՒՅՆ. 02.03.2021 🎵❤️🌹 Դու անկախ ես, պարզ ու շիտակ, Գենն է քո ազնվագույն: Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ, Դու իմ ՍԻՐՏՆ ես եռագույն: Նարեկացով հազար գիտակ Հողդ է ծնել սրբագույն: Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ, Դու իմ ՄԻՏՔՆ ես եռագույն: Կյանք են դրել քո հարկի տակ Եղբայրներս լավագույն: Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ, Դու իմ ՍԵՐՆ ես եռագույն: Մեկ-մեկ տերերդ են խեղկատակ... Դուրս թուրք է, շուրջդ թույն, բայց Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ, Դու իմ ԲԱԽՏՆ ես եռագույն: Չի կպնի քեզ չոռ ու պիտակ, Իմ օջախ, իմ տուն, իմ բույն... Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ Դու իմ ԿՅԱՆՔՆ ես եռագույն: